Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: