3.03.2026
Պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքներում. նախարար
09.02.2024
Պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքներում. նախարար

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։ Վահան Քերոբյանն անդրադարձել է ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառման բաղադրիչներին, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման, ինչպես նաև թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրերին։ Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Նա նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։