8.09.2024
Անհայտ կորածի, ինչպես նաև գերեվարվածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցաջակցություն
prev Նախորդ նորություն

Կտրամադրվի վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար

Գործադիրն օգոստոսի 15-ին հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հա-յաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:


Համաձայնագրի համաձայն Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։


Ծրագրի մանրամասն նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Արագածոտնի մարզում կստեղծվի ազատ տնտեսական գոտի. կառավարության որոշում
Հաջորդ նորություն next
 Ներկայացվել է ԼՂ բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման քայլերը
06.09.2024
Ներկայացվել է ԼՂ բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման քայլերը