18.04.2026
ՃՏՊ Սիսիան-Գորիս ճանապարհին. այրվել է ավտոմեքենա. կան զոհեր և տուժած
19.03.2024
ՃՏՊ Սիսիան-Գորիս ճանապարհին. այրվել է ավտոմեքենա. կան զոհեր և տուժած

Մարտի 19-ին` ժամը 05:40-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. ներսում կա քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Պ. Բ.) և VAZ (վարորդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով VAZ մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է ավտոմեքենան: Կ.Գ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են չորս քաղաքացու դի: