3.03.2026
Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ
15.02.2024
Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ

Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ։ Եղիազարյանը 2005 թվականից զբաղեցնում էր ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի պաշտոնը։ Կրթություն 1990թ․ - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵՊԻ) Մեքենաշինության ֆակուլտետի դիպլոմ 1990 - 1991 թթ․ - ԵՊԻ, Մեքենաշինության ֆակուլտետի Տնտեսագիտության ամբիոն, ստաժոր - հետազոտող 1995թ․ - թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Արտադրական գործընթացի օպտիմալ կառավարում» (Внутрифирменный менеджмент в машиностроении) թեմայով, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Աշխատանքային գործունեություն 1991 - 1996 թթ․ - դասախոս («Մեքենաշինական արդյունաբերության տնտեսություն և կազմակերպում», «Կառավարում», «Մարքեթինգ» և հարակից այլ առարկաներ), Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինության ֆակուլտետ, Տնտեսագիտության ամբիոն, 1997-1998 թթ․ - մենեջեր - տնտեսագետ, «Հայներարտբանկ», վարկա-ավանդային և տարադրամա-ֆինանսային գործառնությունների դեպարտամենտ, արտարժույթային գործառնությունների և արժեթղթերի վարչություն 1998-1999թթ․ -տնօրենի աշխատակազմի գլխավոր մասնագետ, տնտեսագետ, «Հայավտոճան» ՊՓԲԸ, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժին 1999 -2000թթ․ - բաժնետերերի հետ աշխատանքների համակարգող, գլխավոր իրավաբան, «Հայներարտբանկ» 2000-2002թթ․ - Պլանավորման և ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն 2002-2005թթ․ - Նախագահի՝ ֆինանսական գծով խորհրդական, Հայկական Կարմիր խաչի ընկերության 2005թ․ – 2024թթ․ - Գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն 2005թ․-ից՝ «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ 2010 թ․-ից՝ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ 2013-2018 թթ․՝ ՀՀ Սփյուռքի նախարարության Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ 2016 թ․-ից՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ 2022թ․-ից՝ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» անդամ: