25.11.2024
Սրբազան պայքարի մոտեցումներն ու առաջնահերթությունները
prev Նախորդ նորություն

Արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է փոփոխել «Պետական գաղտնիքի մասին» օրենքը

Արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում։ Օրինագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։


Մասնավորապես, առաջարկվում է ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելուն թույլտվություն տալու լիազորություն, սահմանել, որ ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում և ծավալներով, ծառայությանը վերապահել լիազորություններ իր գործունեության բնագավառում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։


Հիմնավորման համաձայն՝ ակնկալվում է ապահովել Արտաքին հետախուզության ծառայության բնականոն գործունեությունը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու, անձանց նման տեղեկություններին առնչվելուն թույլտվություն տալու, ստուգողական միջոցառումներ իրականացնելու և այլ հարցերում։