24.11.2024
Ո՞վ կփոխարինի Գուրգեն Արսենյանին ԱԺ-ում
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ալբերտ Բենգլյանը: Դատարանը նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի դիմաց: Տոնոյանը անազատության մեջ էր 2021 թվականի սեպտեմբերի 30-ից:


Ըստ մեղադրանքի՝ 2018-2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, բանակին մատակարարված անորակ հրթիռների գործով ավելի քան 2.2 մլրդ դրամի հափշտակություն և կեղծիք է կատարել: Այս գործով մեղադրյալ են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ ավելի հայտնի Պատրոն Դավո մականվամբ, ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ-ի երկու պաշտոնատար անձինք: