25.04.2025
Կլուծվի աղետի գոտում անօթևան մնացած ևս 44 ընտանիքների բնակարանային խնդիրը
prev Նախորդ նորություն

ՀՀ և Հնդկաստանի քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից. Միրզոյան

Հնդկաստանի անկախության օրվա առիթով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի արտգործնախարար Ջայշանկարին:


«Անկեղծ շնորհավորանքներ եմ հղում իմ գործընկերոջն ու լավ բարեկամ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին, որոնք նշում են Անկախության 78-րդ տարեդարձը: Մենք կապված ենք քաղաքակրթական կապերով, իսկ մեր ներկայիս քաղաքական երկխոսությունը դուրս է ավանդական օրակարգի շրջանակներից»,- գրել է արտգործնախարարը X-ի իր միկրոբլոգում:


Հնդկաստանի արտգործնախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին՝ շնորհակալություն հայտնելով նրան:


 


 

Ո՞վ կփոխարինի Գուրգեն Արսենյանին ԱԺ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար