24.11.2024
Արագածոտնի մարզում կստեղծվի ազատ տնտեսական գոտի. կառավարության որոշում
prev Նախորդ նորություն

Կլուծվի աղետի գոտում անօթևան մնացած ևս 44 ընտանիքների բնակարանային խնդիրը

Գործադրի օգոստոսի 15-ի որոշմամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 44 ընտանիքների բնակարանային խնդիրը:


Համաձայն որոշման սահմանվել է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ 2022-2023 թվականների ընթացքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին աջակցությունը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակով 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի 12001 «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված 357.457.0 հազ. դրամից:


Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում 2023 թվականի դրությամբ բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատված թվով 44 ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ:


Որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի մեկնարկել ծրագրի շահառուներին աջակցության տրամադրման գործընթացը: Որոշմամբ կարգավորվում է Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման իրավունքի իրացումը և դատական ակտերով սահմանված պահանջների կատարումը: