Միացյալ Նահանգները՝ 2025 ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում, 52 միլիոն դոլար են նախատեսում Հայաստանի տնտեսության և ժողովրդավարության զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Թրեյսի Քարսոնը։ «Բյուջեով նախատեսված է 52 միլիոն դոլարի հատկացում»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքան է ԱՄՆ-ն խնդրում Կոնգրեսից «Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական կայունության համար»։