23.11.2024
Գուրգեն Արսենյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան
prev Նախորդ նորություն

Գործադիրը 300 մլն դրամ է հատկացնում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին

Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին կտրվի աջակցություն՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով։


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր` օգոստոսի 15-ին, կառավարության նիստում ներկայացրել է ծրագրի մանրամասները։


Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերը կամ սեփականության իրավունքի իրավատերերը։


Շահառուներին աջակցությունը տրամադրվում է հիմք ընդունելով տնտեսավարողների կրած վնասվածության աստիճանը, որը դասակարգվում է՝ ցածր, միջին և բարձր և բաղկացած է 2 բաղադրիչից․


Բաղադրիչ 1․ Կախված տնտեսավարողի ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի անշարժ գույքի (շենքերի, շինությունների) մակերեսից,


Բաղադրիչ 2․ Կախված տնտեսավարողի 2023 թվականի համար վճարված հարկերի չափից։


Ծրագրով նախատեսված աջակցությունը տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցով։ Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն՝ [email protected], թեժ գիծ՝ 81-40


Ծրագրի շրջանակներում ակնկալվում է, որ միանվագ դրամական աջակցություն կստանան շուրջ 150 տնտեսավարող։ Նախագծի բյուջեն կազմում է շուրջ 300 մլն դրամ։