Արարատ Միրզոյանին 2020թ․ ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց երեք ու կես տարի ազատազրկման։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ Ընդ որում, անազատության մեջ նրան մնացել է մեկ տարի, 11 ամիս եւ 23 օր։ Դատախազությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը։ Դատարանում դատավճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի վիճակը վատացել է, ստիպված են եղել շտապօգնություն կանչել։