Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացվել: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 6 մարտական հաշվարկ: Տեղում աշխատում է 27 փրկարար: Նշենք, որ կրակն այնքան մեծ է եղել, որ երևում էր Երևանի տարբեր հատվածներից: Այս պահին աղբավայր է մեկնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: