Հանրապետության հրապարակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանութուն։ Բացի այդ, բողոքի ակցիայի ևս 7 մասնակցի բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայից։ Տեղեկությունը հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Հանրապետության հրապարակից 6 ավտոմեքենա է տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,–հայտնեցին մամուլի ծառայությունից։