14.01.2025
14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել. «Արաբկիր» ԲԿ-ն՝ երեխայի մահվան մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը

Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը:


Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագահող՝ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը՝ քննարկելով ՀՀ ԱԺ-ում անցկացվելիք նիստի կազմակերպչական հարցերը:


Նիստի մասնակիցներին նախ հեռավար կարգով ողջունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, որից հետո բացման խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից իջեցվել է Սիրիայի դրոշը
Հաջորդ նորություն next