Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանից հետո մեկնում է Սարդարապատ, հայտնում է NEWS.am-ը։ Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երեկ ավտոերթով գնացել էին Սարդարապատի հուշահամալիր եւ գիշերն անցկացրել էին այնտեղ՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։