Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ 40 մլն դոլարի վարկային համաձայնագրին: 2024 թվականի օգոստոսին ստորագրված այս համաձայնագիրը նպատակ ունի ապահովել երկրի էներգետիկ անցումը: Ըստ ծրագրի՝ միջոցները կօգտագործվեն երեք հիմնական ենթակայանների վերակառուցման համար. «Շահումյան-2» (220/110/10 կՎ) «Մարաշ» (220/110/10 կՎ) «Եղեգնաձոր» (220/110/35 կՎ) Ծրագրի նպատակն է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների էական արդիականացումը: Ակնկալվում է, որ ենթակայանների վերակառուցումը թույլ կտա ներդնել առաջատար տեխնոլոգիաներ, կրճատել վթարների վերացման ժամանակը և նվազեցնել սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը: