Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է, մեր մշտական և վճռական աջակցությունն անսասան է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըքորնյուն՝ ամփոփելով ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցը։ Հիշեցնենք, Պապիկյանի Փարիզ կատարած այցի շրջանակում ստորագրվել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ։