14.01.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
prev Նախորդ նորություն

ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման

Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։


Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։


Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։


Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։


Նշենք, որ այս գործով դատավորն էր Տիգրան Դավթյանը։

Երեւանում մեկնարկել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի աշխատանքը
Հաջորդ նորություն next