ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է օրենսդրական այնպիսի կարգավորումներ մտցնել, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրների համարանիշերով երկար ժամանակով երկրում ավտոմեքենա վարելը: Քերոբյանը սա ասաց, մասնավորապես, անդրադառնալով վրացական համարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման խնդրին: Նա հիշեցրեց, որ նախարարությունն արդեն օրենսդրական մակարդակով լուծումների առաջարկ է ներկայացրել. «Այս կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո կլինեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակի կբացառեն ոչ ԵԱՏՄ երկրի համարանիշերով մեքենաները Հայաստանում երկար ժամանակով վարելը»,- հստակեցրեց նախարարը: