Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր և հույս ունի, որ այնտեղ չեն ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրեց կիևյան ռեժիմը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: "Հայաստանը սուվերեն երկիր է, որն ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղղությունները: Մեզ համար Հայաստանը հանդիսանում է մեր դաշնակիցը, եղբայրական երկիր, <…> հարգանքով ենք վերաբերում նման փնտրտուքներին, բայց չէինք ցանկանա, որ այդ փնտրտուքները իրականացվեն այն ռեժիմով, որը ժամանակին ընտրեց կիևյան ռեժիմը",- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Կերմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ և զարգացնել դրանք. "Մենք շատ պլաններ ունենք",- հավելել է նա: