Եվրոպական միության խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով երկուշաբթի կհանդիպի Բրյուսելում՝ քննարկելու օրակարգը, որում ներառված է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը: Interfax-ի հաղորդմամբ, միջազգային ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ քննարկման ժամանակ խորհուրդը կլսի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ։