Ազգային ժողովի նախկին նախագահ, "Օրինաց երկիր" կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամները հոկտեմբերի 29-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: «Ազդարար» կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: