20.01.2026
ՀՀ-ի և Հունաստանի ՊՆ-ների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է. Գարինիս
22.07.2024
ՀՀ-ի և Հունաստանի ՊՆ-ների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է. Գարինիս

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հունաստանի երրորդ բանակային կորպուսի հրամանատար, Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթանասիոս Գարինիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Վերջինս բարձր է գնահատել ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հույն-հայկական բարեկամական հարաբերությունները՝ արձանագրելով, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի 2023 թ․ դեկտեմբերին Հունաստան և այս տարվա մարտին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև հայ-հունական երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում առկա ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին։