ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, թե «Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շուտով խաղաղության պայմանավորվածություններ ձեռք բերել»։ «Հեռանկարները մեկնաբանողներ շատ կան, բայց, այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ նախ դա պետք է լինի, հետո անհրաժեշտ կլինի և հնարավոր կլինի մեկնաբանել։ Առայժմ մեկնաբանելու ոչինչ պարզապես չկա»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։