Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: «Կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից դադարեցվել էր երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։