Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել, և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում: Ավելի վաղ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ գործչին կոշտ ձևերով ձերբակալել են: