21.04.2025
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին
prev Նախորդ նորություն

ՆԳՆ կարգապահական հանձնաժողովն առաջարկել է ազատել ոստիկանության երեք ծառայողի

Լուսանկարը` ՀՀ ՆԳՆ
Լուսանկարը` ՀՀ ՆԳՆ

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի նախագահությամբ:


Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նիստին մասնակցել են ՆԳՆ ՀՈԳՎ պետը, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:


Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երեք ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում», իսկ երկու ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:


 

լուսանկարը` yerevan.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան