13.11.2025
Հայաստանում, անտարակույս, առկա է խորը ներքաղաքական ճգնաժամ. Ոսկանյան
13.06.2024
Հայաստանում, անտարակույս, առկա է խորը ներքաղաքական ճգնաժամ. Ոսկանյան

Հայաստանում, անտարակույս, առկա է խորը ներքաղաքական ճգնաժամ։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը: "Սա չնկատելու տալն առնվազն «ջայլամային քաղաքականություն» է, իսկ ոստիկանական գործողություններով և առավել ևս վայրագություններով ճգնաժամերը, որպես կանոն, ոչ թե հաղթահարվում, այլ ավելի են խորանում։ Մեր երկրում հասարակական տրամադրություներում լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, քանի որ մեր հասարակության նկատելի հատվածն այլևս չի ցանկանում ապրել թշնամու կողմից նվաստացման մշտական օրակարգի և դրա անխուսափելիությունը պարբերաբար արդարացնող իշխանության պայմաններում։ Հայաստանին անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, որոնք կփակեն մեր պատմության այս ամոթալի անկման էջը և վերածննդի իրական հույս ու հնարավորություն կպարգևեն",- գրել է Ոսկանյանը։