22.04.2025
Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ. ևս մեկ ոսկի Եվրոպայի առաջնությունում
prev Նախորդ նորություն

Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները կրկին ճանապարհ են փակել

Լուսանկարը՝ tert.am
Լուսանկարը՝ tert.am

Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երեւան մտնող մայրուղին։ Նրանք պահանջում են որ թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները հասնեն մինչեւ իրենց գյուղ՝ Պռոշյան և Քասախ:


Հիշեցնենք, որ վերջին անգամ այս համայնքների բնակիչները մայրուղին փակել էին ապրիլի 10-ին: Այն ժամանակ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ցուցարարները հասան նրան, որ թիվ 25 երթուղին կհասնի մինչեւ ՊՆ նախկին շենք, որտեղից կվերադառնա Երեւան, իսկ թիվ 59 երթուղին պետք է հանվի:


Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։


 

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան