19.04.2025
Լուսանկարը` armenia.travel
prev Նախորդ նորություն

Գործադիրը փոխնակ մայրության ծառայությունների փոխհատուցումն ավելացրել է մինչև 8 միլիոն դրամ

Լուսանկարը` Unsplash / Ignacio Campo
Լուսանկարը` Unsplash / Ignacio Campo

Ապրիլի 17-ի նիստում Հայաստանի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումների վերաբերյալ որոշման մեջ։


Հիմնական փոփոխությունը վերաբերում է փոխնակ մայրության ծառայությունների համար փոխհատուցման առավելագույն չափին, որն ավելացվել է 5,5 միլիոն դրամից մինչև 8 միլիոն դրամ։


Փոխհատուցման գումարի վերանայումը պայմանավորված է վերջին երեք տարիների ընթացքում այս ծառայությունների շուկայում տեղի ունեցած գնաճով։ Որոշման համաձայն՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելիս հիմք կհանդիսանա կառավարության որոշմամբ սահմանված ուղեգիրը, որը Առողջապահության նախարարությունը պետք է տրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։


Միաժամանակ պահպանվում է շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման սահմանված ընթացակարգը։


Այս որոշումը տարածվում է այն զինծառայողների ծնողների վրա, որոնք զոհվել կամ անհայտ կորել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կատարելու, հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։

Լուսանկարը` armlur.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար