17.07.2025
Դատավորն այսօր Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու մասով որոշում կկայացնի
15.03.2024
Դատավորն այսօր Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու մասով որոշում կկայացնի

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը պետք է որոշում կայացնի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բերված մեր վերաքննիչ բողոքի վերաբերյալ:  Այս մասին գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: "Ես փորձեցի մտաբերել, թե արդյոք դատավոր Արմեն Դանիելյանը երբևէ որևէ հնչեղ գործով կայացրած լինի մի որոշում, որ մարդուն ազատի կամ արդարացնի: Եվ, ճիշտ ասած հիշեցի՝ սրանից 18 տարի առաջ Արմեն Դանիելյանը կալանքից ազատել է իմ նախկին ընկեր, ներկայումս կարկառուն նիկոլական ՍԴ դատավոր և սահմանադրական հեղաշրջման համահեղինակ Վահե Գրիգորյանին: Տեսնես, միգուցե Ա.Դանիելյանի արևելյան տոմարը 18 տարուց է, և միգուցե այսօր էլ նման որոշում կայացնի, եթե իհարկե հիշում է, թե ինչպես կարելի է կայացնել ազատելու մասին որոշում: Եթե նման որոշումների ձևերը մոռացվել է, ես ու Ռուբենը հաճույքով կօգնենք կազմել այն":