13.11.2025
Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները
05.06.2024
Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային ճաշի շրջանակում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների դեմ ներկայիս մարտահրավերների շուրջ, անդրադարձել անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում եւ Եվրոպայում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սլովենիայի Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Պրեդրագ Բակովիչին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել ծրագրի կարեւորությունը տարածաշրջանում առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման հարցում: Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես` առեւտրատնտեսական, մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում: