Այսօր առավոտյան 74 տարեկան հասակում մահացել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։ Վերջինս ղեկավարել է «Ազգային Միաբանություն կուսակցությունը»: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: VERELQ-ը ցավակցում է Արտաշես Գեղամյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: