Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ ձերբակալված ադրբեջանցի 2 զինծառայողներին: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան առաքելության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Հիշեցնենք, որ զինծառայողները ապրիլի 7-ին էին Նախիջևանի կողմից ապօրինի հատել Հայաստանի սահմանը։ Ապրիլի 12-ին զինծառայողներից Հուսեյն Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դատարանում նա խոստովանել է իր մեղքը եւ զղջացել, դատաքննությունը շարունակվում է: Իսկ մյուս զինծառայողը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: