«Տաշիր Արենան» պատրաստ է զարմացնել. Երևանը մասշտաբային պրեմիերայի շեմին
Երևան է ժամանել ավելի քան 150 մասնակիցներով համալրված միջազգային թիմը՝ Երևանի վերափոխված ՝ «Տաշիր Արենա» նոր անվամբ կրկեսի եզրափակիչ փորձերը սկսելու համար։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Առաջիկա օրերին ստեղծագործական խումբը հանդես կգա նոր բեմում՝ ավարտելու վերջին աշխատանքները, ներկայացնելու սպասված պրեմիերան։
Ներկայացման վրա աշխատել են մոտ երկու տարի, իսկ բեմադրությունը ղեկավարում է համաշխարհային կարգի ռեժիսոր Պավել Բրյունը, ով հեղինակել է Cirque du Soleil-ի և DRAGONE-ի նախագծերը։
«Մեր նպատակը պարզապես շոու կազմակերպելը չէ։ Մենք ցանկանում ենք պարգևել զգացումներ, ներշնչանք և ստեղծել մի տարածք, որտեղ կմիավորվեն սերունդները», — ասում է նախագծի համադիր, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։
Ժամանակակից տեխնոլոգիաներ, կենդանի երաժշտություն, ակրոբատիկա, թատրոն և լուսային հատուկ էֆեկտներ — այս ամենը միավորվելու է նոր բեմում, որը պատրաստ է բացել իր դռներն այս աշնանը։
Պրեմիերայի օրը կհայտարարվի շատ շուտով։ Տոմսերը վաճառքի համար հասանելի կլինեն անմիջապես դրա հրապարակումից հետո։ Բայց արդեն այժմ պարզ է՝ Երևանին սպասում է մի ներկայացում, որը նոր էջ կբացի Հայաստանի բեմարվեստի պատմության մեջ: