Իրավիճակը ԱԳՆ շենքի մոտ շարունակում է մնալ լարված: Բագրատ Սրբազանն ու երթի մասնակիցները այս պահին ԱԳՆ մոտ են, ոստիկանությունը ուժեր է կուտակում: Այստեղ է եկել նաև ոստիկանապետ Արամ Հարությունյանը։ Նշենք, որ ըստ որոշ լուրերի՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այս պահին ԱԺ-ում է, փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ականների հետ: