26.07.2025
ՏԱՑ-ը 2025-ի առաջին կիսամյակում աճել է 6.3%-ով
prev Նախորդ նորություն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը փաստերով պատասխանել է Արայիկ Հարությունյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատասխանել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Հայր Ռուբենը «պատմությունը կեղծողներին և Հայ եկեղեցու վաստակն ուրացողներին» պատասխանել է փաստերով։


«Շուշիի Մարիամ–Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864թ.), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866թ.), Նոր Բայազետի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867թ.), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870թ.), Վանի Սանդուխայան–Մայրամյան վարժարանը (1870թ.), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871թ.), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1872 թ.), Այնթապի Հայկանուշյան վարժարանը (1878թ.), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարանը (1879թ.) և այլն։ Սա օրիորդաց դպրոցների գոյության ամբողջական ցանկ չէ»,- գրել է Հայր Սուրբը։


Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արայիկ Հարությունյանը գրառում էր արել՝ նշելով. «Դուք կարծում եք Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը եզակի են մեր Եկեղեցու պատմության ընթացքում: Ո՛չ: Նրա իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ, 19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն: Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը եւս տապալեցին հոգեւորականները:


Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, եւ աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել»։


 


 

Մանրէաբանական շեղումներ․ կասեցվել է կաթնամթերքի առանձին տեսակների արտադրանքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին