14.09.2025
Ալթայի միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ կենսաբազմազանության և էկոտուրիզմի ներուժը
prev Նախորդ նորություն

Հայաստան-Ռուսաստան ֆինանսական համագործակցությունը կընդլայնվի նոր ծրագրով

Ֆոտո. armenpress.am
Ֆոտո. armenpress.am

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:


Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը պետական ֆինանսների կառավարման ոլորտում գիտամեթոդական աջակցության և տեխնիկական օժանդակության տրամադրման մասին» համաձայնագրի շրջանակում հերթական՝ 2026-2028թթ. եռամյա ծրագրի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև գործող եռամյա ծրագրի արդյունքներին և դրա շարունակականությանը:


ՌԴ ԳՀՖԻ-ն արդեն 9 տարի շարունակ տրամադրում է մասնագիտական աջակցություն՝ սեմինարներ, վերապատրաստումներ և խորհրդատվություններ, ինչը նպաստում է ՀՀ ՖՆ աշխատակազմի կարողությունների զարգացմանը: Այս համագործակցությունը ոչ միայն տեխնիկական աջակցություն է, այլև վստահության և գործընկերության խորացման հարթակ, որը նպաստում է պետական ֆինանսական կառավարման համակարգի արդիականացմանը։


 

Մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան