28.07.2025
Ֆոտո. armenpress.am
prev Նախորդ նորություն

Մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն

Հայաստան են այցելել կանադահայ ձեռնարկատեր, բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դուբրիքը։ Նրանք այստեղ են կոնկրետ առաքելությամբ՝ ներկայացնելու իրենց համատեղ գիրքը՝ «Մարզվիր և հաջողիր» վերնագրով։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը ներկայացվեց գիրքը, դրա գլխավոր ուղերձը, այն է՝ ինչպես կարելի է մարզական կարգապահությունը, ուժը, ոգին և նպատակասլացությունը վերածել բիզնես հաջողության։

“Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ։ Մարզական դաստիարակությունը միայն ֆիզիկական ուժ չի տալիս, այլ ձևավորում է մարդուն՝ որպես ձգտող, նախաձեռնող և ուժեղ անհատ։ Այսպիսի գրքերը պետք է դառնան յուրաքանչյուր երիտասարդի սեղանի գիրքը, որովհետև հաջողության ուղին սկսվում է հենց ինքնադաստիարակությունից և հավատից սեփական ուժերին”,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

Ի դեպ, Քրիստոֆեր Դեդեյանը հինգերորդ անգամ է Հայաստանում և մտադիր է ապրել հայրենիքում՝ իր հմտությունները փոխանցելով հայրենակիցներին: Գագիկ Ծառուկյանը ողջունեց այդ գաղափարը և խոստացավ աջակցել՝ ընդգծելով, որ պետք է ոչինչ չխնայել, որ նշանավոր հայերը վերադառնան Հայաստան:

«Պատրաստակամ եմ աջակցելու և եթե առաջարկ լինի միասնական ծրագիր իրականացնելու, ուրախ կլինեմ»,- հավելեց Ծառուկյանը:


Տեսանյութը՝ այստեղ


 

Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի գնով է պետք պաշտպանել Սյունիքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` shant.am
28.07.2025
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի ուղղությամբ դիրքի կորուստի մասին լուրերը