Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի գնով է պետք պաշտպանել Սյունիքը
Անիմաստ է Խաղաղություն կնքել նրանց հետ, ովքեր գալիս են Քեզ սպանելու․ Խաղաղությո՛ւն պետք է կնքել միայն թշնամու տանը` Քո՛ պարտադրանքով։
Ո՛չ մի թիզ հող և ո՛չ մի զիջում Ադրբեջանին, Թուրքիային, Ամերիկային (ինչ որ մասնավոր ընկերության) և, կամ ուրիշ որևէ մեկին, երբե՛ք: Ավելին՝ ինչը զավթվել է նրանց կողմից` ազատագրե՛լ ամբողջությամբ։ Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ ու վե՛րջ:
Բոլոր պետությունների ղեկավարներ, լսե՛ք ինձ ու ականջներիդ օ՛ղ արեք. ձեր պետությունների պետական շահը մեզ համար ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մե՛ր պետության, մեր Սուրբ Հայաստանի պետական շահը ու վե՛րջ:
Այն պետությունները, որոնք հավակնություններ կունենան Հայաստանի անկախ և ինքնիշխան պետության, Հայաստանի, և, հատկապես, Սյունիքի տարածքային ամբողջականության նկատմամբ, կկործանվե՛ն։
Միայն զենքո՛վ է հնարավոր փրկել, վերականգնել, պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը․ միայն զենքո՛վ պիտի պաշտպանվի Հայը ու վե՛րջ:
Ես զենք վերցրել ու միշտ վերցնելու եմ՝ իմ Սուրբ Հայրենիքի բոլոր թշնամիներին ոչնչացնելո՛ւ համար:
Հայրենիքս, Եկեղեցիս, Պետությունս, Ընտանիքս և Ժողովրդիս պաշտպանելու համար ինձ օրենքներ և հրամաններ պետք չեն։
Ո՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ. կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյան