9.04.2026
FlyOne Armenia չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք Մախաչկալայի օդանավակայանում
prev Նախորդ նորություն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան ներկայացրել է դիմում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն, այնքանով, որքանով վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու համար։


«Նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք (amicus brief) է ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Հրայր սարկավագ Հակոբյանն ազատության մեջ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը