16.05.2025
Էս սահմանազատում-սահմանագծում հակահայ գործընթացին չմասնակցեք, տղե՛րք. գեոդեզիստի կոչը
23.04.2024
Էս սահմանազատում-սահմանագծում հակահայ գործընթացին չմասնակցեք, տղե՛րք. գեոդեզիստի կոչը

Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը կոչ է անում գործընկերներին չմասնակցել այսօր մեկնարկած սահմանազատման աշխատանքներին."Հայաստանում շատ քիչ գեոդեզիստներ կան, ովքեր ինձ չեն ճանաչում: Ում ես եմ ճանաչում, գիտեմ, որ բոլորդ կարգին, հայրենասեր, գիտակ տղերք եք...Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք: Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ, ցեղասպան, անօրինական գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին: Ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու:Չանե՛ք ոչ մեկդ",- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:Հիշեցնենք, այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասվում էր.«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա»,- ասված է հայտարարության մեջ: