Հունիսի 15-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան -ինստիտուտի դահլիճում կկայանա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների և շրջանավարտների համերգը։ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը փորձում է պահպանել սիրելի երաժշտական դպրոցը՝ հուսալով ու հավատալով, որ կկարողանա բարի մարդկանց և իրավասու կազմակերպությունների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը և շարունակել շուրջ ինը տասնամյակի պատմություն և բարի համբավ ունեցող կրթօջախի կենսագրությունը։ Մուտքն անվճար է