Հայոց ցեղասպանության թեման ընդգրկվել է Ավստրալիայի խոշորագույն նահանգի ՝ Նոր Հարավային Ուելսի դպրոցներում պատմության դասերի ծրագրում: Ծրագիրը հաստատված է պետական կրթական չափորոշիչների գրասենյակի կողմից: Ինչպես տեղեկացնում է anc.org.au. աշակերտները կծանոթանան նաև ասորիների և հույների ցեղասպանության թեմային: Որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականին։