Տավուշի պայքարի գլխավոր դերակատարներից Սուրեն Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. "Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում: Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի: Սա անպատկերացնելի դավաճանություն է: Պետության, պետականության, հանուն ինքնության և արժանապատվության այս պայքարն այլևս առաքելություն է, որպեղ յուրաքանչյուր հայ ունի անելիք Հայաստանում և Սփյուռքում։Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույնն է, պայքարը շարունակվում է",- ասված է հայտարարության մեջ: