18.08.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Դատարանը մերժեց Միքայել արք. Աջապահյանի գործով՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Օգոստոսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում կայացած երկրորդ նիստում դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խմբի ներկայացրած՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի ինքնաբացարկի միջնորդությունը։


Նիստի ընթացքում սրբազանը, դիմելով դատավորին, ասաց. «Այսօր լինի, տասը տարի հետո լինի, թե նույնիսկ իմ մահից հետո՝ ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր»՝ գնահատելով իր նկատմամբ հարուցված գործը քաղաքական ենթատեքստով։


Պաշտպանական կողմը պնդում է, որ գործընթացը արագացվում է ու ղեկավարվում իշխանական հանձնարարականներով՝ որպես հիմք նշելով վեց աշխատանքային օրում նշանակված չորս նիստերը։ Առաջիկա նիստից առաջ դատարանը մերժել էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ կալանքը երկարացնելով ևս 10 օրով, ինչպես նաև մերժել էր գործը փոխանցելու մասին Շիրակի մարզի դատարան ներկայացված միջնորդությունը և քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջը։


Մեղադրանքի համաձայն՝ Աջապահյանը, լայն լսարան ունենալով և հանդես գալով ԶԼՄ-ներում, 2024 թ. փետրվարի 3-ին և 2025 թ. հունիսի 21-ին հնչեցրել է «իշխանությունը զավթելու» ուղղված հրապարակային կոչեր։


Դատախազությունը պարզաբանում է, որ նախկինում այդ արտահայտությունները գնահատվել էին որպես «էմոցիոնալ պոռթկում» և հիմք չէին հանդիսացել քրեական գործ հարուցելու համար, սակայն 2025 թ. հունիսին՝ ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման գործերով բացահայտումների ֆոնին, սրբազանը կրկին հաստատել ու մանրամասն մեկնաբանել է իր խոսքերը, ինչի հիման վրա սկսվել է քրեական հետապնդումը։


Նշվում է, որ եթե դատարանը ճանաչի Աջապահյանին մեղավոր, նրան սպառնում է տուգանք կամ մինչև հինգ տարվա ազատազրկում։ Դատավարությունը շարունակվում է։

Լուսանկարը` trt.global/russian
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ