18.08.2025
Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված վոկալ երաժշտության երեկո
prev Նախորդ նորություն

Դատախազը 2,5 տարվա ազատազրկում պահանջեց Սոնա Մնացականյանի մահվան գործով

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Օգոստոսի 18-ի նիստում հանրային մեղադրողը պահանջեց վարչապետի ավտոշարասյան նախկին ղեկավար Արամ Նավասարդյանին նշանակել 2 տարի 6 ամիս ազատազրկում և 1 տարով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով։


Մեղադրող Արմեն Բեգլարյանը նշեց, որ մեղադրանքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին և նախատեսում է պատժաչափ մինչև 5 տարի։ Զոհվածի հայրը հայտարարեց, որ ընտանիքը պահանջում է 4 տարվա ազատազրկում։


Մեղադրանքի համաձայն՝ 2022 թ․ ապրիլի 26-ին Երևանում Նավասարդյանը գերազանցել է սահմանված արագությունը, իսկ ավտոշարասյունը վրաերթից հետո չի կանգնել՝ օգնություն ցուցաբերելու համար։


Քրեական մասի քննարկումներից հետո դատարանը անցավ փոխհատուցման պահանջին․ պաշտպանական կողմը պնդեց, որ գույքային պատասխանատվությունը պետք է դրվի գործատուի՝ ՀՀ կառավարության վրա։ Դատավարությունն ընթացքի մեջ է։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ