19.08.2025
Հայաստանն ու Իրանը նպատակ ունեն ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի առանձնազրույցը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։ 


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 


Մինչ առանձնազրույցը, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ 


Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 18-ին։ 

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը նեղ կազմով հանդիպում են ունեցել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ