14.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասի իրավիճակը Ուրուգվայի պաշտպանության նախարարին

Լուսանկարը՝ armenpress.am
Լուսանկարը՝ armenpress.am

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի Ազգային պաշտպանության նախարար Սանդրա Լասոյի հետ։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։


Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և միջազգային իրավիճակի վերաբերյալ:


«Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը», - նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: